Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կառավարությունը դեպի երջանկություն է սուրում, ժողովուրդը դեպի թշվառություն է գլորվում

Կառավարությունը դեպի երջանկություն է սուրում, ժողովուրդը դեպի թշվառություն է գլորվում
30.07.2024 | 09:10

Կառավարությունը երկրի կեղևն է, ժողովուրդը՝ միջուկը։ Ինչպես ծառը։

Երբ երկիրը հանրապետական է, աճելիս մի խավ պետությունն է հաստանում, մի խավ՝ ժողովուրդը։

Իսկ եթե կառավարությունը բռնակալ է և հաստանում է միայն ինքը ի հաշիվ իր ժողովրդի, առաջ է գալիս անջատում, և շարժումներն այլևս չեն ներդաշնակում իրար։

Այն ժամանակ, երբ կառավարությունը քրքջում է՝ ժողովուրդը դառը հեծկլտում է ու արցունք թափում։

Ինչ արագությամբ կառավարությունը դեպի երջանկություն է սուրում, նույն արագությամբ ժողովուրդը դեպի թշվառություն է գլորվում։

Ու այս հակադիր ճանապարհներում դեմ դեմի գալով, անգամ առանց բարևի անցնում են իրար կողքով անտես, անճանաչ, անգամ որպես թշնամի։

Տեսե՞լ եք կաթվածահար մարդու կերպարանքը, որ երբ կամենում է ծիծաղել՝ արցունք է թափում աչքերից, երբ կամենում է լաց լինել՝ ժպիտ է փայլում երեսին։

Այդ կաթվածահարը մեր պետությունն է ահավասիկ։

Լեռ Կամսար. «Ընտրություն» (1928)

Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8168

Մեկնաբանություններ